ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նկատելի են հակապետական իշխանության սասանման ծիլերը

Նկատելի են հակապետական իշխանության սասանման ծիլերը
23.04.2024 | 18:22

ՈՒղիղ 6 տարի առաջ կեղծիքով, ներազգային թշնամություն հրահրելով, ժողովրդի նվիրական զգացմունքների հետ խաղալով՝ դավաճանը դրեց իր արյունալի, աղետաբեր իշխանության հիմքերը։

Այս օրերին, կարծես, նկատելի են նրա հակահայ, հակապետական իշխանության սասանման ծիլերը։

Սիրելի հայրենակիցներ, ամեն մեկս մեր անձով պետք է գումարվենք հակահայի, հակաքրիստոսի իշխանության տապալմանը։ Մասնակցենք տեղի ունեցող հանրային բոլոր ակցիաներին, բողոքի գործողություններին։ Եթե անգամ երկմտողները մտածեն, թե բա՝ ինչ կլինի հետո, թող իմանան հետևյալ բանաձևը. «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ